Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակ» ցուցադրությունը։
«ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վ. Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային, նաև հեղինակել բազմաթիվ երգեր։ Թանգարանում ցուցադրված արժեքավոր վավերագրերը հնարավորություն են տալիս այցելուներին նոր լույսի ներքո բացահայտել Վ. Բալյանի ստեղծագործական այն բովանդակ աշխարհը, որը ձևավորվեց փոքրիկ աշխատասենյակում, որտեղ 60 տարի մեծ եռանդով ու անխոնջ աշխատեց կոմպոզիտորը:
Ցուցադրության բացման խոսքով հանդես է եկել նաև Վ. Բալյանի որդին՝ Կարեն Բալյանը, ով ներկաների հետ կիսվել է հետաքրքիր հուշերով՝ անդրադառնալով իր հայրիկի և ժամանակի նշանավոր մշակութային գործիչների միջև ձևավորված մտերմիկ շփումներին: Նա նաև նշել է, որ այս խորհրդանշական ցուցադրությամբ, իր հայրիկի կամքով, կոմպոզիտորի արխիվն ի պահ կտրվի ԳԱԹ-ին:
Երեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրել են սիրված երգերի կատարումները՝ նորովի գնահատելով կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը»,-նշված է հաղորդագրությա մեջ։
Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 29-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews










