Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում 2019-2020 ուս․ տարվա ուսանողների կիսամյակային վերջնական գնահատումները կանցկացվեն առցանց։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից։
Հաղորդագրության մեջ նշված է.
«Սիրելի՛ ուսանողներ,
Կարևորելով բոլորիդ անվտանգությունն ու առողջությունը և առաջնորդվելով ստեղծված իրավիճակով՝ տեղեկացնում ենք, որ 2019-2020 ուս․ տարվա ուսանողների կիսամյակային վերջնական գնահատումները կանցկացվեն առցանց։
Ներկայացված հղումով անցնելով՝ ծանոթացեք կիսամյակային վերջնական գնահատումների հեռավար (այդ թվում՝ առցանց) ձևով կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ տրվող ամբողջական տեղեկատվությանը։
Միշտ հիշե՛ք, որ յուրաքանչյուր որոշում կայացնելիս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն առաջնորդվել է լավագույն լուծումը գտնելու և հնարավորությունների սահմանում ձեզ ընդառաջ գնալու ու աջակցելու անկեղծ միտումով»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։