Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):
Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ այսօր՝ հուլիսի 9-ին, Սպորտի կառավարման կենտրոնում։ Սկիզբը՝ ժամը 19:00-ին։
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։
Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվում է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների հետ միասին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





