ԳլխավորԼուր

Երբ ու որտեղից կարել է ստանալ միասնական քննությունների արդյունքների վկայագրերը

Դիմորդներն ու շրջանավարտները քննություն են հանձնում. 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլ

2026 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրված և հունիսին միասնական քննություններ հանձնած՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից հուլիսի 24-ից։

Այս մասին հայտնում է Գնահատման ու թեստավորման կենտրոնը։

Նախորդ տարիների շրջանավարտները, քոլեջների այս տարվա շրջանավարտները, նաև հունիսի 26-ից հուլիսի 1-ը հայտագրված և 3-րդ փուլին մասնակցած դիմորդները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews