ԳլխավորԼուր

Արվեստի բուհերում հրատապ բարեփոխումներ են պետք

Հայկական կինոյի երիտասարդ կինոգործիչները Հայ կինոյի օրվա՝ ապրիլի 16-ի նախօրեին, հավաքվել էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի նորաբաց գրասենյակում՝ Տերյան 3ա հասցեում:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Հանդիպմանը, որին ներկա էին նաև լրագրողներ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայկական կինոյի այսօրվա վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են կինոյի զարգացման ու տարածման ժամանակակից ուղիները, որոնց կիրառումը չափազանց կարևոր է կինոյի զարգացման տենդենցների համար:

Մասնակիցները անդրադարձել են նաև կինոկրթության խնդիրներին՝ մատնանշելով բարեփոխումների անհրաժեշտության հրատապությունը արվեստի բուհերում: