ԳլխավորԼուր

17-ամյա տղան դուրս է եկել Աղվերանի հանգստյան գոտու տարածքից եւ չի վերադարձել (լրացված)

Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։

***

Ժ. 22.21-Քաղաքացին հայտնաբերվել է։

Comment here