ԳլխավորԼուր

8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց

Կառավարությունն ընդլայնեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները.

— հագուստի արտադրություն.
— կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
— կահույքի արտադրություն.
— թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
— ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
— օդային տրանսպորտի գործունեություն.
— կինոթատրոնների գործունեություն.
— լուսանկարչության բնագավառում գործունեություն.
— ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
— ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
— լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
— պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):

Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13- 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։

Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68 000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։

Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136 000 դրամը։

Այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով:

Comment here