ԳլխավորԼուր

Նոյեմբերի 1-ից դադարեցվում է հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում դրամական աջակցության գումարների նշանակումը

2020թ. սեպտեմբերի 10-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2020 սեպտեմբերի 3-ի N 1464-Լ որոշումը, որի համաձայն` մի շարք լրացումներ և փոփոխություններ են կատարվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ միջոցառումները հաստատող՝ ՀՀ կառավարության որոշումներում: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Կատարված փոփոխությունների համաձայն՝
1. 2020 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցվում է նշված որոշումների շրջանակներում դրամական աջակցության գումարների նշանակումը:

2. Սոցիալական աջակցության ծրագրերի դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ)

1) Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ և իններորդ միջոցառումների շրջանակներում` online.ssa.am կայքէջին,
2) Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շրջանակներում Ծառայության պաշտոնական էլեկտրոնային հասցեին (info@ssa.am), e-request.am կայքի միջոցով, փոստային կամ առձեռն եղանակով՝ Ծառայության վարչական շենք՝ ք. Երևան, Նալբանդյան 13:

Նշված դիմումները ներկայացվում են շահառուների ցանկում չներառված երեխայի համար (եթե ՊԵԿ տրամադրած շահառուների ցանկում չեն ներառվել բոլոր երեխաները), եթե միջոցառման շրջանակներում որևէ երեխայի համար ՊԵԿ տրամադրած շահառուների ցանկում ընգրկված ծնողին արդեն վճարվել է դրամական աջակցություն: Դիմումին կցվում են՝ շահառուների ցանկում չներառված երեխայի ծննդյան վկայականի, երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները, անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր:

3. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է, եթե շահառուն (հղի կինը) բժշկական կազմակերպություններում հաշվառվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here