Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԱԱԾ-ն զգուշացնում է. չկիրառել անօդաչու թռչող սարքեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:

«Միաժամանակ, հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Comment here