Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել յոթամյա Ալեքս Ս.-ի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել:
Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերով երեխան այս պահին արդեն տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն, հենց նոր կորոնավիրուսի թեսթ վերցրեցին ու կերակրեցին փոքրիկ Ալեքսին:
Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է:
Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ:
Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ողջ խստությամբ»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։