ԳլխավորԼուր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վենսը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Ապա նա գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում.

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ  խաղաղություն է և փոխըմբռնում»:

Այցի ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնախնդրի մասին գրքեր:

ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին Միլանից (Իտալիա), որտեղ ընտանիքի հետ հետևում էր Ձմեռային օլիմպիական խաղերին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ