ԳլխավորԼուր

Դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում տպագրական սխալ է հայտնաբերվել

Անգլերենի միասնական քննություն Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում (31 հունվարի, 2026)

Այսօր օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան։ Իսկ արձագանքը եղել է և լուծում տրվել է: Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա, և որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: Այսինքն, երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից որևէ դիմորդ չի զրկվի: Քննության օրվա մասին առավել որոշակի՝ առաջիկայում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների, քննական կենտրոններում աղմուկի ու քննության ընթացքը հսկողների կոպիտ վերաբերմունքի մասին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews