Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են: Jnews.ge-ի տեղեկություններով, ամբոխը հրկիզել է երկու տուն՝ Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում: Այս պահի դրությամբ Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տան մոտ աշխատում են հրշեջները:
Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի փոխանցմամբ, նրանք ընդունել են մեկ վիրավորի, ևս մեկ մարդ տեղում մահացել է: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ վնասվել է մեքենա:
Նախնական տեղեկություններով, անկարգությունները սկսվել են Կուլիկամ գյուղի բնակիչ երիտասարդի սպանության պատճառով:
Comment here
You must be logged in to post a comment.