ԳլխավորԼուր

Հայտնի են Արամ Սիմոնյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցումՀուղարկավորությունը կկայանա հունիսի 10-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց համալսարանի ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը:

Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մոտ կլինեն  ավտոբուսներ, որոնք համալսարանականներին կտեղափոխեն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ավտոբուսներ կլինեն նաև հուղարկավորության օրը՝ հունիսի 10-ին՝ ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ երկարամյա ռեկտորը մահացել է այսօր։ Նա 67 տարեկան էր։