Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը. Արցախի նախագահ

Հարգելի՛ հայրենակիցներ, այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին՝ միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։

Comment here