ԳլխավորԼուր

Գործում է Արցախի պարետատան «թեժ գիծը»

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հրահանգով, ի կատարումն Պարետի համապատասխան որոշումների դրույթների, Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում, միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովող՝ պետական նախարարի աշխատակազմում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի գործառույթներից է «թեժ գծի» հեռախոսազանգերով առաջադրվող հարցերին ներկայացնել Պարետի որոշումներով սահմանված լիազորություններին եւ պարտականություններին համապատասխանող պատասխաններ։

«Թեժ գծի» հեռախոսահամարն է՝ +37497533018, որը գործելու է արտակարգ իրավիճակի ամբողջ ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր օր, 09.00-23.00 ժամերին։

paretatun@gov.nkr.am էլեկտրոնային փոստի միջոցով նույնպես նախատեսվում է շահագրգիռ կառույցներից ու անձանցից ստանալ հարցումներ ու պատասխանել այդ հարցումներին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Comment here