Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ամեն ինչով աջակցենք մեր բանակին ու արցախահայությանը. Պարգև արքեպիսկոպոսի կոչը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել համայն հայությանը:

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է ընթանում, գոյապայքարի կռիվ է: Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել:

Ես կամենում եմ, որպեսզի բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք մեր բանակին ու արցախահայությանը: Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեր մեջքին մայր Հայաստանն է, և Մասիս սարի պես պետք է լինենք կայուն ու անսասան»,- նշել է Պարգև Սրբազանը:

Նա աշխարհի բոլոր հայերին խնդրել է հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, միասնական աղոթքով միանալ ի զորակցություն հայոց բանակի, աղոթել հանուն հաջողության, հաղթանակի և խաղաղության:

Comment here