ԳլխավորԼուր

Արցախում մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը (ուղիղ)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 21-ին մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և մշտական հանձնաժողովների նախագահներ, կստեղծվեն հաշվիչ հանձնախումբը և մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը։

Հիշեցնենք, որ խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Comment here