Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայկական կողմից 10 անձ է գերեվարվել. «Ազատություն»

Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։

Տեղեկությունը հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վնասվածքներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Ավելի ուշ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո հայկական կողմի գերիների, անհետ կորածների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Comment here