Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին:

«Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000:

Comment here