ԳլխավորԼուր

Քննիչները Արդարադատության ակադեմիայի դիպլոմներ ստացան

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը

Հուլիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին:

Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ ու ընդգծեց մեկ կարևոր հանգամանք. դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունենում արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան լսարանում, ով սեփական կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Ըստ ռեկտորի՝ դա ամենևին պատահական ընտրություն չէ, քանի որ այս խորհրդանշական միջավայրում դիպլոմ ստացող շրջանավարտներն իրենց հերթին պատրաստվում են իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։

Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 36 ունկնդիր, որոնք, համապատասխան ուսուցման ծրագրով, մասնագիտական պատրաստում են անցել 2026-ի ապրիլի 27-ից հուլիսի 8-ը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը Քննիչները Արդարադատության ակադեմիայի դիպլոմներ ստացան