ԳլխավորԼուր

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Օրեր առաջ Արմեն Սարգսյանն ընդունել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Քաղաքական եւ հասարակական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների շարքն Արմեն Սարգսյանը սկսել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ ելնելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից։

Comment here