ԳլխավորԼուր

Նախարարն այս պահին աշխատանքի է. ԱՆ մամուլի խոսնակը՝ Թորոսյանի հրաժարականի լուրերի վերաբերյալ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով Թորոսյանի հրաժարական տալու վերաբերյալ լուրերին:

Անդրադառնալով նրան, թե ինչու է նախարարը փակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը, Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում:

Համացանցում լուրեր են սկսել շրջանառվել, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ նախարարն ապաակտիվացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը:

Comment here