ԳլխավորԼուր

62 համարի ավտոբուսի վարորդը հանկարծամահ է եղել

62 համարի ավտոբուսի վարորդը հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանությունից։

«15։40–ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Քանաքեռցու փողոցում 62 երթուղայինի վարորդը հանկարծամահ է եղել։  Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,–հայտնեցին ոստիկանությունից։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը վատ է զգացել, կայանել է երթուղայինը, ինչից հետո գրանցվել է մահ։