ԳլխավորԼուր

Ավտովթար` Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ. Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Ճանապարհային ոստիկանություն ահազանգ ստացվել է 11։36-ին։ «Ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» ավտոմեքենաներ»,–տեղեկացրել են ոստիկանությունից։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կա 2 տուժած։

Comment here