ԳլխավորԼուր

Մահացել է Բրիջիտ Բարդոն

91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը ՝ հղում անելով դերասանուհու հիմնադրամին:

«Բրիջիտ Բարդոն մահացել է 91 տարեկան հասակում»,- հայտնում է գործակալությունը:

Մահվան ստույգ պատճառները դեռ չեն բացահայտվում։

Բարդոն կոչվում էր 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը և մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ: Դերասանուհին համաշխարհային համբավ ձեռք բերեց «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի թողարկումից հետո և դարձավ 1950-1960-ականների ֆրանսիական կինոյի գլխավոր աստղերից մեկը:

Ֆրանսիական կինոդասական աստղն իր կարիերան ավարտել է գրեթե 50 տարի առաջ և այդ ժամանակից ի վեր նվիրվել է կենդանիների իրավունքների պաշտպանությանը՝ դառնալով կենդանիների ամենահայտնի պաշտպաններից մեկը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews