Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվածները 12 538-ն են։
Վաղը՝ փետրվարի 1-ին, հանրապետության 17 քննական կենտրոններում (6-ը՝ Երևանում) դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից, Usanogh.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հայտագրվել է 1 749 դիմորդ (729՝ Երևանում, 1 020-ը՝ մարզերում)։ Նրանցից 1 670 կհանձնի «Կենսաբանություն», 79-ը՝ «Աշխարհագրություն»։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։
Հիշեցնենք, որ 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 24-ից փետրվարի 8-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



