ԳլխավորԼուր

25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին. Նորվեգիան կրկին ռեկորդ սահմանեց

25-րդ Ձմեռային օլիմպիական խաղեր

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ավարտված 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան 4-րդ անգամ անընդմեջ գրավեց առաջին տեղը։ Վիճարկվեց մեդալների 116 հավաքածու։

Նորվեգացիները նվաճեցին 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ՝ սահմանելով ռեկորդ ինչպես ոսկե մեդալների, այնպես էլ ընդհանուր մեդալների քանակով (41)։

Այս խաղերում Նորվեգիայի հավաքականի հաղթանակին մեծապես նպաստեց Յոհանես Կլեբոն։ 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց 6 մրցման ու նվաճեց 6 ոսկե մեդալ։ Կլեբոն նաև դարձավ 11-ակի օլիմպիական չեմպիոն ու Օլիմպիական խաղերի պատմության մեջ երկրորդ ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսից հետո, որն ունի 23 ոսկե մեդալ։

Մեդալային հաշվարկում երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը, որը նվաճեց 12 ոսկե, 12 արծաթե ու 9 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակը եզրափակեց Նիդեռլանդները (10 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե մեդալ)։

Հայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին ներկայացնում էին գեղասահորդներ Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը։ Նրանք մրցանակային տեղեր չգրավեցին։

Մրցանակային աղյուսակն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews