ՌԴ Օմսկ քաղաքում անցկացվել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանից մրցույթին մասնակցել է 18-ամյա ջութակահար Էդուարդ Դայանը, ով նվաճել է 1-ին մրցանակը «Ջութակ» անվանակարգում և մրցույթի Գրան պրին։
«Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերում մրցանակների համար պայքարել են 7-23 տարեկան ավելի քան 200 երաժիշտներ։
Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։
Էդուարդ Դայանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է և ներկայում ուսումը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





