ԳլխավորԼուր

Ջութակահար Էդուարդ Դայանը Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Էդուարդ Դայան

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ջութակահար Էդուարդ Դայանը Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պատանի երաժշտի ուսուցիչն է ԵՊԿ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը: