ԳլխավորԼուր

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Եգիպտական Մեծ թանգարանը

Աշխարհի ամենամեծ հնագիտական՝ Եգիպտական Մեծ թանգարանը, որը գտնվում է Գիզայի հայտնի բուրգերի մոտակայքում, 20 տարի անց բացվել է։

Մեծ թանգարանի շինարարությունը սկսվել է 2005 թվականին և երկրի բյուջեի վրա նստել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Թանգարանի բացումը նախատեսված էր 2020 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել է տարբեր, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 2022 թվականի վերջից թանգարանի որոշ բաժիններ բաց են սահմանափակ էքսկուրսիաների համար:

Թանգարանը ցուցադրում է 100,000 արտեֆակտ, որոնք ընդգրկում են եգիպտական պատմության յոթհազարամյա ժամանակաշրջանը։