ԳլխավորԼուր

Երեւանյան բուհերի մոտով երթ է իրականացվել. տեսանյութ

Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթ են իրականացրել Երեւանի փողոցներով, տեղեկացնում է news.am-ը։

Նրանք այսօր անցել են երեւանյան բուհերի մոտով, բարձրախոսով ներկայացրել իրենց օրակարգը նշելով, որ երթը կավարտվի Հանրապետության հրապարակում:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ բուհերի ղեկավարների կողմից կլինեն ուսանողների նկատմամբ թաքնված ճնշումներ, որ չմասնակցեն նման միջոցառումներին։

«Դասախոսը շատ լուրջ առաքելություն ունի: Նա պետք է իր օրինակով կրթի ուսանողին: Հիշեք, որ դուք իրավագիտակից քաղաքացի եք եւ եթե փորձեք անհամարձակություն դրսեւորել եւ վախի նշույլներով այս կարեւոր պահին հետ քաշվեք եւ այնպես անեք, որ ուսանողները չգան ու տեր կանգնեն մեր երկրին՝ դուք ուղղակի  ինքներդ հետեւությունը արեք»,-ասել է նա շեշտելով, որ սա վերկուսակցական շարժում է: