ԳլխավորԼուր

Բոլորին վռնդում են պրոֆիլից, և ոչ միայն Հայաստանում. Սամվել Մարտիրոսյան

Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ կան, դեռ հայտնի չէ, թե դրանք ինչ են։

Բայց նա բոլորին վռնդում է պրոֆիլից: Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, դա ձեզանից չէ, «Ֆեյսբուքում» ինչ-որ բան է կատարվում։

Մի խոսքով, հանգստացեք, քանի դեռ չենք հասկանում»,- գրել է նա:

Արդեն մեկ ժամ է, ինչ հնարավոր չէ մուտք գործել «Ֆեյսբուքի» կամ «Ինստագրամի» օգտահաշիվ։

Վերջին անգամ նման խոշոր համակարգային խափանում տեղի է ունեցել 2021 թվականին, երբ «Ֆեյսբուքը», «Ինստագրամն» ու «Վոթսափը» գրեթե 6 ժամ հասանելի չէին։

***

20.30-ի սահմաններում սոցցանցերի աշխատանքը վերականգնվել է։