Հաստատվել են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղացանկն ու ժամանակացույցը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C Լիգայի 2-րդ խմբում և ուժերը կչափի Չեռնոգորիայի, Կիպրոսի ու Լատվիա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակացույցը․
- 25․09․26 — Հայաստան — Լատվիա / Ջիբրալթար, ժամը՝ 20։00
- 28.09․26 — Հայաստան — Չեռնոգորիա, ժամը՝ 20։00
- 02․10․26 — Կիպրոս — Հայաստան, ժամը՝ 22։45
- 05․10․26 — Չեռնոգորիա — Հայաստան, ժամը՝ 22։45
- 12․11․26 — Հայաստան — Կիպրոս, ժամը՝ 20։00
- 15․11․26 — Լատվիա / Ջիբրալթար — Հայաստան, ժամը՝ 17։00
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



