ԳլխավորԼուր

Արցախի թեմի առաջնորդն ու Պարգև արքեպիսկոպոսն այցելել են Գանձասարի վանական համալիր

Ապրիլի 3-ի առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանք, ուր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին։

Սրբազան հայրերը նաև աղոթել են Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների` հայրենիք շուտափույթ վերադարձի համար։

Comment here