ԳլխավորԼուր

Գազայի հատվածում օրական մոտ 70 երեխա է զոհվում. ՄԱԿ

Գազայի հատվածում օրական մոտ 70 երեխա է զոհվում. ՄԱԿ

Գազայի հատվածում օրական միջինը 67 երեխա է զոհվում,  հայտարարել է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աշխատակից Լուիզա Ուոթերիջը: Նրա խոսքով՝ անկլավում զոհվածների գրեթե 70 տոկոսը կանայք և երեխաներ են։

«Ընդհանուր առմամբ, զոհերի 44 տոկոսը երեխաներ են։ Ամենակրտսերը մի տղա էր, որը մեկ օրական էր», — ասել է Ուոթերիջը։

Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը՝ միաժամանակ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։

Առողջապահության նախարարության տվյալներով`հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, ավելի քան 100 հազարը տուժել են։