Հնդկական քոլեջի 23-ամյա ուսանողը ստեղծել է աշխարհի ամենափոքր փոշեկուլը: Նրա նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում։ Իր գյուտի վրա Տոպալա Նադամունին ծախսել է մոտ 238 դոլար:
Փոշեկուլը հիմնականում պատրաստված է սովորական գնդիկավոր գրչից։ Սարքի ներսում, որն ունակ է փոշու մասնիկներ հավաքել, կա մի փոքրիկ պտտվող օդափոխիչ, որն աշխատում է չորսվոլտանոց թրթռացող շարժիչով:
Փոշեկուլն ընդամենը 0,65 սմ է. գրչի և հոսանքի լարի չափերը հաշվի չեն առնվում:
Նադամունին նմանատիպ ռեկորդ էր սահմանել 2020 թվականին՝ ստեղծելով 1,76 սմ չափի փոշեկուլ: Սակայն 2022 թվականին նրա նվաճումը գերազանցվեց, և երկու տարի անց Նադամունին վերջապես կարողացավ վերականգնել աշխարհի ամենափոքր փոշեկուլը ստեղծողի կոչումը: