Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ձգումներ կատարելով երկու շարժվող բեռնատարների միջև, տեղեկանում Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքից։
Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի ռեկորդը (35 ձգում)։
«Կարծում եմ՝ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա», — ասել է Գրիգոր Մանուկյանն ու հավելել, որ իր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։