ԳլխավորԼուր

Ազգային գրադարանային շաբաթն այս տարի հոբելյանական է

Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։

Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։

Այս տարի Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Comment here