Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը, Սերգեյ Կուդ-Սվերչկովը, Օլեգ Նովիցկին ու Պյոտր Դուբրովը իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ: Տիեզերանավն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց, որով խիզախեց ուղեւորվել մեր հայրենակից Յուրի Ալեքսեեւիչ Գագարինը: Այդ օրը նրա անունն իմացավ ամբողջ մոլորակը. չէ՞ որ հենց այդ ժամանակ սկսվեց նոր պատմությունը՝ կառավարվող տիեզերական թռիչքների պատմությունը»,-ասել է տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը՝ հանդես գալով «Ռոսկոսմոս»-ի կողմից հրապարակված տեսանյութում:
Космонавты Роскосмоса Сергей Рыжиков, Сергей @KudSverchkov, Олег @Novitskiy_iss и Петр Дубров поздравляют с борта Международной космической станции всех землян с праздником, с Днём космонавтики! #ДеньКосмонавтики #12апреля #Поехали pic.twitter.com/EcXMNhUgRN
— РОСКОСМОС (@roscosmos) April 11, 2021
Տիեզերագնաց Օլեգ Նովիցկին հավելել Է, որ խորհրդային կոնստրուկտորները երկիրը դարձրեցին առաջավոր տիեզերական տերություն, իսկ Գագարինի թռիչքը հերոսության օրինակ դարձավ նրա հետնորդների, այդ թվում՝ ներկայիս անձնակազմի համար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։