ԳլխավորԼուր

Մահացել է հնագետ Գրիգոր Արեշյանը

Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով:

Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը:

Թող աստված հոգիդ լուսավորի»:

Comment here