ԳլխավորԼուր

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Նշվում է, որ Մարտիրոսյանն ու Կարլսենը մասնակցել են աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլին:

Խաղը, որում Մարտիրոսյանը խաղում էր սպիտակներով, 69-րդ քայլում ավարտվել է հայ շախմատիստի հաղթանակով: Այս հաղթանակից հետո Մարտիրոսյանը 14 միավորից վաստակել է 10 միավոր և շրջանցել Կարլսենին։

Կադրերում երևում է, թե ինչպես է Կարլսենը խաղաքարերը ցրում խաղատախտակի վրա և սեղմում ժամացույցի կոճակը։ Այս խախտման համար աշխարհի 16-րդ չեմպիոնը տեխնիկական պարտություն է կրել։

Նշենք, որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Դոհայում դեկտեմբերի 25-30-ը:

Արագ շախմատի աշխարհի չեմպիոն էր դարձել Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակել էր 10.5 միավոր:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews