ԳլխավորԼուր

Հովհաննես Չեքիջյանը 96 տարեկան է

Հովհաննես Չեքիջյանը 96 տարեկան է

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար:

«Շնորհակալ եմ մեր կյանքում Ձեր ներկայության համար: Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. մեծագույն պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը: Երգչախմբային արվեստը, դպրոցն ու ավանդույթը, որ ունենք, զարգանում է՝ շնորհիվ Ձեր անուրանալի ներդրման և մինչ օրս ղեկավարման: Ձեր սահմանած որակական չափանիշը պահելը մեծ պատասխանատվություն է»,- ասել է նախարարը և մաեստրոյին մաղթել երկար տարիների կյանք:

Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել մեծարանքի և իր վաստակի գնահատման համար և նշել, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միմիայն միասնական աշխատանքի շնորհիվ:

Մաեստրոյի տարեդարձն այս տարի նշանավորվել է նրա ղեկավարմամբ երգչախմբի տարբեր կատարումներով:

Հովհաննես Չեքիջյանը 96 տարեկան էՀովհաննես Չեքիջյանը 96 տարեկան էՀովհաննես Չեքիջյանը 96 տարեկան էՀովհաննես Չեքիջյանը 96 տարեկան էՀովհաննես Չեքիջյանը 96 տարեկան էՀովհաննես Չեքիջյանը 96 տարեկան էՀովհաննես Չեքիջյանը 96 տարեկան է. տոնական տորթԺաննա Անդրեասյանն ու Հովհաննես Չեքիջյանը