ԳլխավորԼուր

«Եվ եկավ Հովհաննեսը». կայացել է Հովհաննես Չեքիջյանին նվիրված ֆիլմի պրեմիերան

Հովհաննես Չեքիջյան

Նախօրեին Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է, ռեժիսորը` Հրաչ Սիմոնյանը։

-Հովհաննես Չեքիջյանը ֆենոմեն է մեր իրականության մեջ,- նշել է պրոդյուսերը,- Մեր կողքին ապրող քիչ կենդանի լեգենդներ կան, և կարծում եմ` երիտասարդության՝ նրանց չանդրադառնալը և նրանց հետ չշփվելը, իրենցից չսովորելը մեծ բացթողում է,-հավելել է նա։

Ֆիլմը համապարփակ տեղեկություններ է ներկայացնում մաեստրոյի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։

Ֆիլմի պրեմիերային ներկա էին արվեստի և սպորտի ոլորտների գործիչներ, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ:

Հովհաննես Չեքիջյան
Հովհաննես Չեքիջյանն իրեն նվիրված ֆիլմի պրեմիերային
Պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն
Պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն
Պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանն ու մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանն ու մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը