Իրանում առնվազն 600 դպրոց է հրթիռակոծվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից ի վեր: Այս մասին հայտնել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը, տեղեկացնում է IRIB-ը։
Նրա խոսքով ՝ ամենաշատը տուժել է Մինաբի դպրոցը։
Հիշեցնենք՝ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել իրանական Մինաբի աղջիկների տարրական դպրոցը։ Զոհվել է 168 աշակերտուհի և ուսումնական հաստատության 14 աշխատակից։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



