ԳլխավորԼուր

Հիջաբ չկրող ուսանողուհիներին Իրանում չեն թողնի դասերի հաճախել

Իրանում բողոքում են հիջաբ կրելու պարտադրանքի դեմ

Իրանի առողջապահության և կրթության նախարարությունները հայտարարել են, որ իրենց կրթական կենտրոնները ծառայություններ չեն մատուցի այն ուսանողուհիներին, ովքեր չեն հետևում պարտադիր հիջաբ կրելու պահանջին, հայտնում է iranintl.com-ը:

Ապրիլի 3-ին Իրանի նոր տարում համալսարանների բացման շնորհավորական ուղերձում առողջապահության փոխնախարար Աբբաս Շիրոջանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին, ովքեր հետևում են «դրեսկոդին» և հայտարարել է, որ առողջապահության նախարարության համալսարանները ծառայություններ չեն մատուցի առանց հիջաբ ուսանողուհիներին:

Կրթության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հիջաբ կամ այլ գլխաշոր չկրող ուսանողուհիներին չի թույլատրվի հաճախել դասերի:

Հիշեցնենք, որ հիջաբ կրելու կանոնների խախտումը ՝ որպես քաղաքացիական անհնազանդության ձև, տարածվել է ամբողջ երկրում 2022-ի սեպտեմբերի կեսերին բարքերի  ոստիկանության կողմից ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: