ԳլխավորՄարս VS Վեներա

Ինչո՞ւ էր Ջոն Լենոնը սիրում իրենից 7 տարով մեծ Յոկո Օնոյին

Երբ Ջոն Լենոնը եւ Յոկո Օնոն հանդիպեցին, նա երիտասարդ «աստղ» էր, իսկ Օնոն՝ նրանից 7 տարով մեծ նկարչուհի։

Նրանք միասին ապրեցին 12 տարի, եւ միայն Լենոնի մահը բաժանեց նրանց։ Սա դարի ամենասկանդալային եւ անհնարին զույգն էր, ու հետաքրքիր է պարզել՝ ինչո՞ւ էին նրանք միասին։

Ամենամեծ առեղծվածն այս պատմության մեջ այն է, թե ինչպես է Յոկոն ընդհանրապես կարողացել մոտենալ համաշխարհային ճանաչում ունեցող Լենոնին ու ինչով է շարժել նրա հետաքրքրությունը։ Սովորաբար պատմում են, թե նա խենթի պես պաշարում էր Լենոնի տունը, նամակներ էր գրում ու ընդհանրապես հետամտել է այնքան ժամանակ, մինչեւ Լենոնը չի սիրահարվել։ Իսկական կախարդ, քանի որ Լենոնը ուներ հազարավոր երկրպագուհիներ, որոնք մինչեւ ականջների ծայրը սիրահարված էին նրան։

Իրականում նրանք ծանոթացել են ավանգարդիստական ցուցահանդեսում, որտեղ ներկայացված էին Յոկոյի աշխատանքները։

Լենոնին ավելի շատ դուր եկավ Օնոյի ինստալացիաներից մեկը՝ կազմված առաստաղի տակ տեղադրված նկարից, աստիճանից եւ շղթայից կախված խոշորացույցից։ Այցելուն բարձրանալով-հասնելով նկարին՝ խոշորացույցով նայելով տեսնում էր նկարի վրա ընդամենը մեկ բառ. «Այո»։ Լենոնի խոսքով՝ ինքը անակնկալի սպասում էր, բայց եթե տեսներ, որ նկարի վրա «Ոչ» է գրված՝ անմիջապես կհեռանար առանց ետ նայելու։

Այդպես Օնոն կարողացավ հետաքրքրել երաժշտին ու ծանոթանալ նրա հետ։

Հետագայում Յոկոն վարպետորեն պահում էր հուզական կապը՝ պարբերաբար իր մասին հիշեցնելով, բայց նրա նամակները բոլորվին նման  չէին սիրահարված երկրպագուհիների լացակումած խոստովանություններին։ Նա ուղարկում էր բացիկներ խորհրդավոր մակագրություններով՝ «Շնչիր», «Պարիր», «Նայի’ր կրակի լեզուներին մինչեւ արեւածագ»։

Հետո նրանք սկսեցին հեռախոսով շփվել՝ խոսելով ստեղծագործական փնտրտուքների, արվեստի, համաշխարհային խնդիրների մասին. Յոկոն կարողացավ լեզու եւ ընդհանուր թեմաներ գտնել Լենոնի հետ։

Լենոնի կինը՝ Սինտիյան, երկար ժամանակ ուշադրությոն չէր դարձնում ամուսնու՝ իր կարծիքով հերթական եւ «տարիքով» երկրպագուհու վրա մինչեւ այն օրը, երբ ուղեւորոթյունից վերադառնլով՝ տեսավ նրանց միասին։

Յոկոն քնքուշ էր, կրքոտ եւ սիրահարված եւ միաժամանակ բոլորովին անկախ եւ կտրուկ։ Բացի այդ, Լենոնը նրա մեջ մայրական գծեր էր գտել, իսկ դա կարող էր գրավել, քանի որ Լենոնը վաղ տարիքում էր կորցել մորը։

Նա ինքը չէր կարողանում մինչեւ վերջ բացատրել իր այդքան մղումը դեպի Օնոն նշելով. «Նա մի մարդ է, ում հետ կարող եմ խոսել կամ կռվել այնպես, ինչպես հին ընկերոջ հետ։ Մի մարդ, որ գիտի, որ պետք է շոյել գլուխս, երբ հոգնած եմ, հիվանդ եմ կամ դեպրեսիայի մեջ եմ։ Մարդ, որը կարող է փոխարինել մորը։ Ու ինձ թվում է, որ ինձ գլխավոր մրցանակ է բաժին հասել»։

Յոկո Օնոյին սովորաբար մեղադրում են «Բիթլզի» գործունեության դադարեցման մեջ, սակայն ինքը՝ Փոլ Մաքարթնին, խոստովանել է, որ միայն իրենք՝ «բիթլներն» էին մեղավոր բաժանման մեջ. «Երիտասարդության պատճառով՝ մեզ համար կարեւոր էին մաքսիմալիզմն ու մեծամտությունը»։

Խոսելով Յոկոյի մասին՝ Մաքարթնին նշել է նրա դրական դերը Լենոնի ստեղծագործական զարգացման վրա։ «Իրականում, իր ավանգարդիստական հայացքների շնորհիվ, Յոկոն ցույց տվեց Ջոնին ստեղծագործական կյանքի հիասքանչ կողմերը… Ըստ էության, նա օգնեց Ջոնին ինքնուրույն երաժիշտ դառնալ»։

Սիրո՞ւմ էր արդյոք Յոկոն Լենոնին։ Շա’տ։ Բայց ինքն իրեն՝ մի փոքր ավելի, ու դա էր պատճառը, որ ձգում էր Լենոնին։ Այն, որ Լենոնի մահից ընդամենը մի քանի ամիս անց Յոկոն կրկին ամուսնացավ, անհավատալի ու ցնցող է թվում, բայց դա այնքան բնական էր նրա համար…

Թրգմ. usanogh.am

 

Comment here