ԳլխավորԼուր

Կապանում բերման ենթարկվածները տեղափոխվել են Երեւան. ՔԿ-ն պարզաբանում է

Քննչական կոմիտե

Երեկ ուշ երեկոյան Կապանում  հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քննչական մարմնի ներկայացուցչի հետ բանակցելուց հետո դիմեց քաջարանցիներին  հայտարարելով, որ իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն եւ որ ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի: Նրա կոչով հավաքվածները բացեցին ճանապարհը՝ թույլ տալով, որ ոստիկանական մեքենան ձերբակալվածներին տեղափոխի Երեւան:

Մայիսի 24-ին բերման էին ենթարկվել 4 քաջարանցիներ, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրա վրա բռնություններ հետքեր կան: Հարազատները հավաքվել էին Կապանի ոստիկանության մոտ եւ պահանջում էին թույլատրել տեսնել նրանց, ինչպես նաեւ՝ չտեղափոխել Երեւան:

Երեկ, կրկին ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով, որ բերման ենթարկելու գործողությունները կատարվել են անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։

Comment here