ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ն ու «Ալեքս տեքստիլը» համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կողմերը համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում, որոնք կուղղվեն տեքստիլ, կարի արդյունաբերության և նորաձևության տեխնոլոգիաների որոտներում մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը, անհրաժեշտ ուսումնափորձնական միջավայրի ապահովմանը, դասավանդող անձնակազմի վերապատրաստմանը, զարգացման ծրագրերի իրականացմանը:

Կարևորելով դասավանդման գործընթացում ոլորտային մասնագետների ներգրավումը՝ նշվել է, որ նախորդ տարվանից պետության կողմից վերապատրաստում և ատեստավորում է կազմակերպվել նաև տեքստիլ ոլորտի մասնագետների համար, որը քոլեջներում դասավանդող մասնագետներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն է ընձեռում։

Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցել տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՝ հաշվի առնելով Կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թվականը տնտեսության արտադրողականությունը կրկնապատկելու նպատակը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր