ԳլխավորԼուր

Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. պատանի է վիրավորվել. տեսանյութ

Հուլիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1.40-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ ստացվեցին. հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի, հայտնում են ոստիկանությունից։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզեցին, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Պատանին իրավապահներին հայտնեց նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց։ Կասկածվողը ոչ միայն գնաց Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրեց կարճեցված փողերով ապօրինի հրացանը։ Նա հայտնեց նաև, որ պատահաբար է կրակել։ Տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, կպարզվի քննությամբ։

Հրազենը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

Comment here